AM
28 Փետրվար 2012 - 05:48 AMT

WikiLeaks-ը հրապարակել է «ստվերային ԿՀՎ-ի» 5 մլն փաստաթղթերի առաջին մասը

WikiLeaks-ը հրապարակել է ամերիկայն հետախուզա-վերլուծական Strategic Forecasting (Stratfor) ընկերության 5 մլն փաստաթղթերի առաջին մասը: Այդ ընկերությունը նաև կոչում են «ստվերային ԿՀՎ»:

Ինչպես հայտնում են կայքի հեղինակները, հրապարակված փաստաթղթերը «բացահայտում են իրազեկիչների ցանցը, վճարումների «լվացման» համակարգը ու գործակալների հոգեբանական հնարքները»: Փաստաթղթերի մեծ մասը ընկերության աշխատակիցների նամակագրությունն է, սկսած 2004թ. հուլիսից:

Փաստաթղթերի աղբյուրը չի նշվում, սակայն, հավանաբար, դա հաքերների Anonymous խումբն է, որը կոտրել էր Stratfor կայքը 2011թ. դեկտեմբերին, հայտնում է BBC-ին: