Ոստիկանությւոնը և դատական կատարածուները երեքշաբթի օրը կեսգիշերից հետո սկսել են քանդել «Գրավիր Լոնդոնը» վրանային ճամբարը:Ցուցարարները փորձել են ցանկապատել ճամբարը փայտե ծածկոցներով, սակայն ոստիկանությունն ամեն դեպքում կատարել է վրանների ապամոնտաժում:
Անցած շաբաթ շարժման ակտիվիստներին չի հաջողվել բողոքարկել նրանց ճամբարներն ապամոնտաժելու որոշման դեմ: Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժել է ցուցարարներին բողոքարկել ստորին ատյանի որոշումը:





