2011-ի տվյալներով Ֆրանսիան 6,5 մլրդ եվրոյի ռազմաարդյունաբերական համալիրի արտադրանք է վաճառել արտասահմանում՝ աշխարհում չորրորդ տեղը զբաղեցնելով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռուսաստանից հետո: Ինչպես հաղորդում է Aviation Week-ը, 2010-ի համեմատ Ֆրանսիայի ռազմական արտահանման ծավալը շատ չի փոխվել և առայժմ զգալիորեն զիջում է 2009-ի ցուցանիշին 8,2 մլրդ եվրոյով:
Առաջիկայում, ինչպես սպավում է, Ֆրանսիան պայմանագիր է կնքելու Հնդկաստանի հետ Dassault Aviation ընկերության արտադրության 126 հատ Rafale կործանիչներ առաքելու համար:





