Վենեսուելան վերջերս Սիրիա է ուղարկել դիզվառելիքի մեծ պաշար և շարունակելու են աջակցել նախագահ Բաշար Ասադի կառավարությանը, «եթե դրա կարիքը լինի»` անտեսելով Արևմուտքի պատժամիջոցները: Նման հայտարարությամբ երկուշաբթի հանդես է եկել Վենեսուելայի էներգետիկայի նախարար Ռաֆայել Ռամիրեսը:
Սիրիական կառավարությանն աջակցելու մասին Ռամիրեսը լրագրողներին է հայտնել Կարակասում:





