Արաբական պետությունների լիգայի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱԳ նախարարները կհանդիպեն մարտի 10-ին Քաթարում, և երկօրյա բանակցություններ կանցկացնեն Սիրիայում իրավիճակի վերաբերյալ:
Նախարարները կքննարկեն ԱՊԼ ջանքերի ձախողումը, որոնք նախատեսված էին Դամասկոսի վրա ազդելու համար` երկրում բռնությունը դադարեցնելու նպատակով:
«Ալ Ջազիրան» հայտնում է, որ երկուշաբթի Սիրիայում սպանվել է 128 մարդ: Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով զոհերի թիվը 136 է:
Միայն Հոմսում զոհվածների թիվը 96 է:





