AM
28 Փետրվար 2012 - 07:01 AMT

Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են Հոմսում ավելի քան 60 մարդու մահվան մասին

Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են Հոմսում ավելի քան 60 մարդու մահվան մասին, որոնք փորձել են հեռանալ քաղաքից:

Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոնը հայտնում է, բռնության հետքերով մարմիններ են հայտնաբերվել Հոմսի մոտ գտնվող 2 գյուղերում, հայտնում է swobodanews.ru-ն:

Կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքում ժողովրդի 90 տոկոսը կողմ է հանդես եկել սահմանադրական բարեփոխումներին: Հանրաքվեին մասնակցել է բնակչությա ն 57 տոկոսը:

Երկուշաբթի ԵՄ հայտարարել է Բաշար Ասադի դեմ նոր պատժամիջոցների ընդունման մասին: