AM
28 Փետրվար 2012 - 07:13 AMT

Ռուսաստանը նավթ կվաճառի Չինաստանին զեղչված գնով

Ռուսաստանը նավթ կվաճառի Չինաստանին զեղչված գնով՝ 1,5 դոլարով մեկ բարելի դիմաց: Չինաստանն, իր հերթին, լիովին կմարի 134 մլն դոլարի պարտքը նավթի մատակարարման համար: Ինչպես գրում է «Կոմերսանտը», այդպիսով երկրները կլուծեն մոտ մեկ տարի չհանգուցալուծվող խնդիրը:

Ըստ պարբերականի, «Ռոսնավթի» տնօրենների խորհուրդը հավանություն կտա համաձայնագրի պայմաններին փետրվարի 28-ին:

Զեղչը կգործի ետին ամսաթվով՝ 2011թ. նոյեմբերից: