Ավելի քան 40 զինված գրոհայիններ Հոմս քաղաքում հանձնվել են սիրիական բանակին: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, բացի այդ, սիրիական Իդլիբ նահանգում սակրավորները վնասազերծել են գրոհայինների կողմից պատրաստված մոտ 40-50 կգ պայթուցիկ նյութեր:
Այսօր իրավապահները հայտնաբերել են 62 զոհվածների մարմիններ:
Մահացածների անձը ճշտվում է: Ամենայն հավանականությամբ, մարդիկ զոհվել են զորքերի կողմից քաղաքը ռմբակոծելու ժամանակ:
Սիրիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են նախորդ տարվա մարտից սկսած: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 5.4 հազարը:





