Թայլանդի ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան ազատ է արձակել Իրանի երկու քաղաքացիների, ովքեր մեղադրվում էին Բանգկոկում փետրվարի կեսին տեղի ունեցած պայթյուններին մասնակցություն ունենալու մեջ, երեքշաբթի օրը հաղորդում է Nation թերթի ինտերնետ տարբերակը: Ներկա պահին Թայլանդի ոստիկանությունը որոնում է ևս մեկ, 5-րդ կասկածյալին, ով Թայլանդ է եկել իրանական անձնագրով և համարվում է պայթեցման գործի մասնագետ: Հետաքննության կարծիքով, 52-ամյա կասկածյալը սովորեցրել է խմբի երիտասարդ անդամներին գործածել պայթուցիկ նյութեր:





