AM
28 Փետրվար 2012 - 07:58 AMT

Կանխվել է Իսրայել ներթափանցելու ահաբեկիչների փորձը

ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայությունը տեղեկատվություն է տարածել նախորդ գիշեր Եգիպտոսից Իսրայել զինյալ ահաբեկիչների ներթափանցման փորձի մասին:

Պարեկախումբը, նկատելով կասկածելի անձանց, որոնք փորձում էին հատել սահմանը Սինայում, հրամայել է նրանց կանգնել: Նրանք ի պատասխան կրակ են բացել:

Միջադեպը տեղի է ունեցել այն նույն շրջանում, որտեղ նախկինում ՑԱԽԱԼ-ի պարեկախումբը հզոր պայթուցիկ սարք էր վնասազերծել: