Սիրիան աջակցում է Քրդական աշխատավորական կուսակցությանը: Ինչպես հայտնում է NTV գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալիմը` արտահայտելով իր վերաբերմունքը թուրք-սիրիական հարաբերությունների հարցում:
«Թուրքիան ապաստան է տալիս զինված խմբավորումներին` թույլ տալով անցնել սահմանը: Նման հարևանությունն անընդունելի է»,-ընդգծել է Վալիդ Մուալիմը:
Մուալիմն ընդգծել է, որ առանց ռազմական միջամտության, չի ստեղծվի հումանիտար միջանցք և ընդգծել է, որ չի հասկանում` ինչու է Թուրքիան այդքան հետաքրքրված Սիրիայի գործերին միջամտելուն:
Նախարարի խոսքով, իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուն պետք է հրաժարվի ժողովրդավարության դասեր տալուց:





