Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը խոստացել է պաշտպանել իր երկրի անկախությունը, հայտնում է CNN-ը: «Մեզ չի ուրախացնում, երբ եղբայրը սպանում է եղբորը, բայց, սա մեր երկիրն է, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը»,-հայտարարել է Մուալեմը: Ըստ նրա, ոչ ոք չի մեռնում սովից ու հիվանդություններից, չնայած «միջազգային տնտեսական բոյկոտին», կառավարությունը բոլոր անհրաժեշտ ծառայություններն է մատուցում բնակչությանը:
Փետրվարի 27-ին սիրիացի պաշտոնյաները հայտարարել են, որ երկրի սահմանադրության նոր նախագիծը հավանություն է ստացել, իսկ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել երկրի հանդեպ:





