AM
28 Փետրվար 2012 - 08:56 AMT

Առաջիկայում բանակցություններ տեղի կունենան Իրանի ու «վեցնյակի» միջև

Առաջիկայում բանակցություններ տեղի կունենան Իրանի ու «վեցնյակի» միջև՝ Իրանի միջուկային հարցի շուրջ: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, հայտնում է FarsNews-ը: Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների նիստում Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ բանակցությունները հաջող կընթանան: