Ալժիրը հրաժարվել է Լիբիային հանձնել Մուամար Քադդաֆիի ընտանիքի անդամներին, երեքշաբթի հայտարարել է «Աշ-Շուրուկ» թերթը, հղում անելով Ալիժիրի ղեկավարությունում իր աղբյուրներին: Մերժման պատճառ է դարձել Ինտերպոլից կամ Միջազգային քրեական դատարանի կողմից պաշտոնական ցուցումների բացակայությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ալժիրում են գտնվում Քադդաֆիի այրին՝ Սոֆիան, նրա դուստրը Այշան, որդիներ Հանիբալը, Մուհամմեդը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները: Բոլորին Ալժիրում մնալու իրավուն ք է տրվել «հումանիտար նկատառումներով»:
Բացի այդ, Լիբիայի նոր իշխանություններն մինչ օրս Ալժիրին պաշտոնապես չեն դիմել էքստրադիցիայի համար:





