AM
28 Փետրվար 2012 - 09:19 AMT

Իրանի ԱԳՆ դիմել է Շվեյցարիային` խնդրելով աջակցել ԱՄՆ-ում ձերբակալված իրանցիների ազատ արձակմանը

ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին դիմել է Շվեյցարիային` խնդրելով աջակցել ԱՄՆ-ում ձերբակալված իրանցիների ազատ արձակմանը:

Նման խնդրանք է արտահայտվել Դիդիյե Բուրկհալթերմի հետ կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ժնևում:

ԻԻՀ ԱԳ նախարարը դաշնային աշխատակցին է հանձնել Իրանի քաղաքացիների անունները և խնդրել այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել, հայտնում է MehrNews-ը:

Ներկայումս Իրանի և ԱՄՆ-ի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Երկու երկրների ներկայացուցիչների շահերը ներկայացնում է Շվեյցարիան: