AM
28 Փետրվար 2012 - 09:27 AMT

Մաշտոցի պուրակի ակտիվիստները հայտարարում են հեռուստացույցադուլ ու կազամակերպում կիթառի դասընթացներ

Մաշտոցի պուրակում կրպակների կառուցման դեմ պայքարը շարունակվում է: Այսօրվա օրակարգում՝ ժամը 11:00-12:30-ը նախատեսվում են կիթառի անվճար դասըթացներ, 13:00-15:00-ը՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն և երթ դեպի եռաբլուր, 15:00-ին «Քաղացիական ամբիոնում» կկազմակերպվեն գրական ընթերցումներ՝ Վիոլետ Գրիքորյան, Հասմիկ Սիմոնյան և այլոք: Ժամը 15:00-ից կկազմակերպվի նաև Պետո Պողոսյանի «Երևանյան տեսարանների ցուցադրություն» խորգրով ցուցահանդես:

«Քրեաօլիգարխիկ կապիտալի ձեռքում գտնվող ՀՀ հեռուստաընկերությունները այսօրհավանաբար հրահանգվելով մեկ կենտրոնից և առաջնորդվելով դասակարգային «շահով», մեկ մարդու պես չլուսաբանեցին Մաշտոցի պուրակի հանրային տարածքի հանրային պաշտպանների մամլո ասուլիսը: Ելնելով այս հանգամանքից՝ ես հայտարարում եմ 7-օրանոց հեռուստացույցադուլ, որ տարածվելու է ՀՀ հեռուստաընկերությունների վրա: Գովազդատուններին տեղեկացնում եմ, որ առաջիկա 7 օրերի ընթացքում իրենց գովազդների ազդեցությունը իմ գիտակցության կամ ենթագիտակցության վրա հավասարազոր է լինելու զրոյի»,- հաղորդագրության մեջ նշել է ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը: