Երկու վիրավոր արևմտյան լրագրողներին Հոմս սիրիական քաղաքից դուրս բերելու նոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել, հաղորդեւմ է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն: Սիրիական Կարմիր Կիսալուսնի մեքենաները կարողացել են մուտք գործել Բաբա Ամր պաշարված արվարձանը, սակայն վերադարձել են առանց լրագրողների: Ֆրանսուհի Էդիտ Բուվյեն, ըստ երևույթին, հրաժարվել է տարհանումից, իսկ մյուսները համերաշխությունից ելնելով մնացել են նրա հետ:





