AM
28 Փետրվար 2012 - 12:47 AMT

Ըստ փորձագետների, Ճապոնիան «Ֆուկուսիմա 1»-ի վթարի ժամանակ արդյունավետ չի գործել

Ճապոնիայի կառավարությունը երկրի վարչապետ Նաոտո Կանի գլխավորությամբ «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթարը վերացնելիս անարդյունավետ է գործել: Նման հետևություններ են հրապարակվել Տոկիոյում անկախ փորձագիտական հանձնաժողովի զեկույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հանձնաժողովի զեկույցն արտացոլել է իրավիճակը, երբ վարչապետը և կառավարության անդամների վստահությունը մասնագետների նկատմամբ կորել է, որի արդյունքում Կանը փորձել է տեղյակ լինել բոլոր դետալներից, ընդհուպ տեխնիկական:

Անկախ փորձագիտական հանձնաժողովը, կազմված իրավաբաններից և միջուկաբան գիտնականներից, զեկույցը պատրաստելիս լսել է 300 մարդու վկայությունները և կարծիքները: