AM
28 Փետրվար 2012 - 15:57 AMT

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Մոսկվային ու Պեկինին կոչ է անում չարգելափակել Սիրիայի վերաբերյալ բանաձևի նախագիծը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպպեն Ռուսաստանին ու Չինաստանին կոչ է անում չարգելափակել Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը ՄԱԿ ԱԽ-ում, որը ենթադրում է բռնության դադարեցում և հումանիտար օգնության տրամադրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների առջև` Ժյուպպեն նշել է, որ փետրվարի 24-ին Թունիսում «Սիրիայի բարեկամների» առաջին խորհրդաժողովից հետո խորհրդաժողովներ կկազմակերպվեն Ստամբուլում և Փարիզում: