AM
29 Փետրվար 2012 - 06:05 AMT

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Ռազմական միջամտությունը Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման տարբերակ չէ

Ռազմական միջամտությունը Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման տարբերակ չէ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսսենը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա, միջազգային ջանքերն այժմ պետք է կենտրոնանան տվյալ խնդրի «քաղաքական և դիվանագիտական լուծումների որոնման վրա»:

Արևմուտքն ավելի է անհանգստանում Թեհրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ: