AM
29 Փետրվար 2012 - 06:17 AMT

69 երիտասարդներ ստացել են ԵԱԴ դասընթացներին մասնակցության վկայականներ

Փետրվարի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) ավարտական հանդիպումը. 69 սաների հանձնվել են դպրոցի դասընթացներին մասնակցության վկայականներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեության ընթացքում արձագանքում է բոլոր այն երիտասարդական նախագծերին, որոնք տարիների ընթացքում ապացուցել են իրենց դերն ու նշանակությունը։ Ավագյանը կարևորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոց» ծրագիրը, քանի որ այն մարդու մեջ բացահայտում և զարգացնում է առաջնորդության հատկանիշները։«Պատահական չէ, որ դպրոցը գտնվում է կառավարության, պետության հովանու ներքո։

Մեր պետությանը պետք են առաջնորդության հմտություններ և մրցունակ գիտելիքներ ունեցող երիտասարդներ»,- նշել է Ավագյանը։