AM
29 Փետրվար 2012 - 06:57 AMT

Իրանն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել իսրայելյան անօդաչու թռչող սարքեր գնելու համար

Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը երեքշաբթի հրավիրվել էր Իրանի ԱԳՆ, հայտնում է IRNA գործակալությունը:

Ախունդովին ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին և խնդրել բացատրություն տալ ԶԼՄ-ների տարածած այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն Ադրբեջանը պատրաստվում է Իսրայելից գնել ավելի քան 1.5 մլրդ դոլարի սպառազինություն:

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել 1.6 մլրդ դոլարի անօդաչու թռչող սարքեր: