Իրանը, ըստ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի, պարտավոր չէ պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի հարցերին, ասել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիեն:
«Այնուամենայնիվ, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն կարող են պայմանավորվել բանակցությունների կառուցվածքի մասին»,-ասել է Ալի Ասգար Սոլթանիեն:
«Իրանը որոշել է պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի հարցերին, թեև դա չի մտնում պայմանագրի մասնակիցների իրավական պարտավորությունների մեջ»,-ասել է դեսպանը:





