AM
29 Փետրվար 2012 - 07:09 AMT

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր առավոտյան Իրանի Դեհլորեան քաղաքում գրանցվել է 3,5 մագնիտուդով և 4,5 բալ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցում, հայտնում է Fars գործակալությունը:

Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05:30-ին:

Տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չկան: