ՄԱԿ-ի նոր տվյալների համաձայն, նախորդ տարվա մարտից Սիրիայում զոհվել է 7500 մարդ, երբ անվտանգության ուժերը սկսեցին դաժանորեն ճնշել բողոքի ակցիաները:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լինն Պասկոն, ըստ «արժանահավատ տվյալների», Սիրիայում օրական 100 քաղաքացիական անձ է զոհվում:
Նրանց թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ:
Խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին նոր տվյալները հրապարակվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ:
Սիրիական իշխանությունների տվյալներով զոհված քաղաքացիների թիվը 2493 է:





