AM
29 Փետրվար 2012 - 08:33 AMT

Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի կառուցումը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակի կառուցումը, որը կրում է «Երկնային ծառ» անվանումը: Աշտարակի բարձրությունը ալեհավաքի հետ միասին կազմում է 634 մետր, այն 34 մետրով բարձր է Չինաստանի Գուանչժողու աշտարակից:

Աշտարակի կառուցումը սկսվել էր 2008թ. հուլիսին: Շինարարության համար ծախսվել է 65 մլրդ յեն՝ մոտ 812 մլն դոլար:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2012թ. մայիսի 22-ին, հայտնում է «Տրուդ» թերթը:

Տոկիոյի աշտարակն արդեն իսկ գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենաբարձր հեռուստաաշտարակ:-