Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան արվեստների դպրոցում ֆիզ-մաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են բեմականացում` նվիրված ձմռան ավարտին: Միջոցառմանը կարողացել են մասնակցել բոլոր ցանկացողները:
«Դպրոցի միակ ռուսական դասարանի դասղեկը Լյուդմիլա Գասպարյանը (Կլոչկո) մեր ռուսական համայնքի անդամ է և միշտ ուրախացնում է մեզ թատերականացված ներկայացումներով»,-պատմում է «Լեռնային Ղարաբաղի ռուս համայնք» ՀԿ-ի ղեկավար Գալինա Սոմովան:
Միջոցառման կազմակերպիչները կազմակերպել են մրցույթներ, որոնց մասնակցել կարող էին նաև մեծահասակները և երեխաները: Ամենահամեղը բլիթների մրցույթն էր: Որպեսզի մասնակիցների կուտակումներ չառաջանային, հայտարարվել էր զոքանչների մրցույթ, որի ընթացքում յուրաքանչյուրն իր բլիթները զարդարել էր թթվասերով և ներկայացրել համապատասխան ռուսական երգերի ուղեկցությամբ: Բլիթները գնահատել է ամենաանշահախնդիր ժյուրին:
Գալինա Սոմովայի կարծիքով ամենավառ մրցույթը «ձնագնդիկների» մրցույթն էր:





