AM
29 Փետրվար 2012 - 11:04 AMT

Եմենի ցուցարարները պահանջում են երկրից վտարել ԱՄՆ դեսպանին

Եմենում տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները պահանջել են երկրից վտարել ԱՄՆ դեսպանին, փետրվարի 29-ին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը: Ակցիայի մասնակիցների թիվը հայտնի չէ:

Բողոքի ակցիան կայացել է երեքաբթի օրը Եմենի մայրաքաղաք Սանայում՝ ԱՄՆ դեսպանատան շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները դժգոհություն են հայտնել երկրի ներքին գործերին ամերիկյան դեսպան Ջերալդ Մայքլ Ֆայերսթեյնի միջամտության առիթով: