AM
29 Փետրվար 2012 - 12:08 AMT

Ռուս փորձագետը չի բացառում Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանում «արաբական գարուն» կազմակերպելու փորձերը

ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը իրական է համարում Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու և «արաբական գարուն» կազմակերպելու փորձերի սպառնալիքը: «Սպառնալիքն առկա է և այդ թվում՝ ՌԴ համար»,- ասել է նա լրագրողներին:

Կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ հատուկ ծառայություններին հայտնի է ԱՊՀ եվրասիական տարածությունում իրավիճակն ապակայունացնելու փորձերի մասին: