AM
29 Փետրվար 2012 - 14:09 AMT

ՌԴ հետ մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելը կարևոր քայլ է նաև տնտեսական տեսանկյունից

Ռուսաստանի հետ միակողմանի կարգով մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելը կարևոր է քայլ է նաև տնտեսական տեսանկյունից, չորեքշաբթի օրը կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ մեկնաբանելով նախագահի նախաձեռնությունը: «Մեզ համար կարևոր նշանակություն ունի զբոսաշրջիկների հոսքը: Ռուս զբոսաշրջիկները կարող են դիտել մեր երկիրը և տեսնել, թե ինչպես կարող է զարգանալ հետխորհրդային երկիրը»,- ասել է վարչապետը: