Փետրվարի 29-ին Կիևում կայացել է Կիևի հայ համայնքի արտահերթ ընդհանուր ժողովը, միջոցառման ժամանակ տեղի են ունեցել մայրաքաղաքի հայ համայնքի նախագահի ընտրություններ: Կիևի հայ համայնքի ղեկավար է ընտրվել Համլետ Գալստյանը: Ինչպես հայտնել է ԿՀՀ նորընտիր ղեկավարը, համայնքի առաւնահերթ խնդիրներն են Ուկրաինայի մայրաքաղաքի հայերի միավորումը, մայր տաճարի կառուցումն ու առանձնահատուկ ուշադրությունն ուսումնական հաստատությունների հանդեպ:





