AM
1 Մարտ 2012 - 06:03 AMT

Հոմսը շրջապատել են Սիրիայի կառավարական բանակի ավելի քան 7000 զինծառայողներ

Հոմսում սիրիական ապստամբների դեմ պայքարին ուղղվել է կառավարական բանակի առնվազն 7000 զինծառայող: Այդ մասին մարտի 1-ին հաղորդում է Reuters-ը` հղում կատարելով ապստամբների բարձրաստիճան հրամանատար Մոհայմեն ալ-Ռումայիդի հայտարարությանը:

Ինչպես պատմել է ալ-Ռումայիդը, զորքերը շրջապատել են Սիրիայի ապստամբական ազատ բանակի դիրքերը Բաբ-Ամրո թաղամասում: Ապստամբները կառավարական ուժերին համառ դիմադրություն են ցույց տալիս: Ալ-Ռումայիդի խոսքով` Բաշար Ասադին հավատարիմ զորքերին առայժմ չի հաջողվում առաջ շարժվել դեպի թաղամասի խորքը: