AM
1 Մարտ 2012 - 06:06 AMT

Իրանը մտադիր է ուղևորատար ինքնաթիռներ արտադրել

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է իրանական ուղևորատար ինքնաթիռների արտադրության վերաբերյալ ծրագրերի մասին:

Վահիդին նշել է, որ Իրանն արդեն սկսել է Saiga ռազմական օդանավի և Iran 140 ուղևորատար ավիալայների արտադրությունը: «Այժմ մենք պատրաստ ենք սկսել ոչ մեծ` 50-100 մարդ տեղավորող ուղևորատար ինքնաթիռնորի արտադրությունը»,- հաղորդել է նախարարը: