Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը դաշնային օրենք է ստորագրել «2002թ. հոկտեմբերի 7-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Կանոնադրությունում փոփոխություններ մտցնելու մասին Արձանագրության վավերացման մասին», որն ընդունվել է Պետդումայի կողմից 2012-ի փետրվարի 15-ին և հաստատվել փետրվարի 22-ին Դաշնության խորհրդի կողմից: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամլո ծառայությունը:
Արձանագրությունը պատրաստվել է ճնգնաժամային իրավիճակի հետ կապված, որն առաջացել է Ղրղզստանում 2010-ին, ինչը պայմանավորել է նման իրավիճակներում արձագանքելու համար ՀԱՊԿ ուժային պոտենցիալի մեխանիզմի կատարելագործամն անհրաժեշտությունը:





