Աֆղանստանում ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալլենը հայտնել է, որ հետընթացը ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի հարաբերություններում, որը տեղի է ունեցել ամերիկյան զինվորականների կողմից Ղուրանի այրման պատճառով, կարող է հաղթահարվել:
Փոխգործակցությունն աֆղանական անվտանգության ուժերի հետ, գեներալի խոսքով, չի խզվի: Բացի այդ, Ալլենն ասել է, ինքն անձամբ անզեն կմտներ Աֆղանստանի ՆԳՆ շենք, որտեղ փետրվարի 25-ին ՆԱՏՕ-ի երկու ռազմական խորհրդականներ են սպանվել: Այդ սպանության մեջ կասկածում են աֆղանցի ոստիկանի, որին առայժմ չի հաջողվել հայտնաբերել:





