Պարսից ծոցի արաբական պետություների համագործակցության խորհրդի վեց երկրների ու Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Սաբահ ալ Համադ աս Սաբահը հայտարարել է հանդիպման մասին, ելույթ ունենալով խորհրդարանում: Նա հավելել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրների ԱԳ նախարարները մտադիր են իրենց «հիասթափությունը հայտնել ՌԴ դիրքորոշումից Սիրիայի հարցում»: Նման հանդիպման առաջարկով փետրվարի կեսին հանդես էր եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:





