Արհմիությունների համընդհանուր ակցիան տարածվել է մի շարք եվրոպական երկրներով: Զանգվածային հանրահավաքների ֆոնի վրա այսօր աշխատանքն է սկսում ԵՄ տնտեսական հարցերով գագաթաժողովը:
Առաջին անգամ բողոքի ակցիաները միանգամից անցան ողջ մայրցամաքով մեկ՝ Հունաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի ու Պորտուգալիայի արհմիությունները փողոց են դուրս բերել տասնյակ հազարավոր մարդկանց:
Համաեվրոպական ակցիան ընթանում է «Բավական է» կարգախոսի ներքո: Արհմիությունները գտնում են, որ եվրոպական քաղաքական գործիչները ավելի շատ զբաղված են բանկերի փրկությամբ, քան սեփական քաղաքացիների: ԵՄ արդեն 115 մլն քաղաքացի գտնվում է աղքատության շեմին:





