Մարտի 4-ին և 5-ին Մոսկվայի կենտրոնում շուրջ 20 հանրահավաք և պիկետ կկազմակերպվի: Մարտի 4-ի ամենախոշոր միջոցառումը նախատեսվում է անցկացնել Մանեժնայա հրապարակում, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել աղբյուրը քաղաքային իշխանություններում:
2012թ. մարտի 4-ին տեղի կունենան Ռուսաստանի նախագահի ընտրությունները: Նախատեսված միջոցառումներից ոչ մեկը դեռ չի մերժվել: Մանեժնայա հրապարակի ակցիային ակնկալվում է մոտ 15 հազար մասնակից, այն կանցնի Երևանի ժամանակով 15.00-23.00-ն:





