Շվեյցարիայի կառավարությունը մարտի 1-ին հայտարարել է Դամասկոսում դեսպանատան վերջնական փակման մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Միաժամանակ Շեվյցարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր համաքաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել Սիրիան: Ըստ գերատեսչության, այնտեղ բնակվում է այդ երկրի 150 քաղաքացի, որոնց մեծ մասը երկքաղաքացիությամբ անձիք են:
Շվեյցարիան փակում է դեսպանատունը Հոմսում բռնության ահագնացման ֆոնի վրա:
Ապստամբությունը Սիրիայում շարունկավում է նախորդ տարվա մարտ ամսից, ըստ ՄԱԿ տվյալների այդ ընթացքում զոհվել է 7 500 մարդ:





