AM
1 Մարտ 2012 - 10:38 AMT

Բարաք Օբաման խնդրում է Կոնգրեսին նվազեցնել առևտրային արգելքները Ռուսաստանի հետ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սկսել է հրապարակավ Կոնգրեսում առաջ մղել Ռուսաստանի հետ առևտրային արգելքների նվազեցման մասին գաղափարը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը: Կառավարությունը նման քայլը փաստարկում է նրանով, որ դա կօգնի ԱՄՆ արտահանողներին ու կապահովի ՌԴ կողմից միջազգային առևտրի կանոնների պահպանումը:

Սակայն Սպիտակ տունը ստիպված է այդ հարցում հաղթահարել Կոնգրեսի երկու պալատների հակազդեցությունը:

Ռուսաստանը ԱՀԿ-ին կանդամակցի ամռանը: