AM
1 Մարտ 2012 - 12:15 AMT

Ռուսաստանը և Չինաստանը կրկին դեմ են քվեարկել Սիրիայի հարցով ՄԱԿ ՄԻԽ բանաձևին

Ռուսաստանը, Չինաստանը, Կուբան դեմ են քվեարկել ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի (ՄԻԽ) բանաձևին, որը կոչ է անում անհապաղ դադարեցնել բռնությունը Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ և թույլ տալ երկիր մտնել հումանիտար կազմակերպություններին, հինգշաբթի օրը հաղորդում է AP գործակալությունը:

Քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել երեք երկրներ՝ Էկվադորը, Հնդկաստանը և Ֆիլիպինները: