Հինգշաբթի օրը հաստատված Սիրիայի հարցով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բանաձևն այդ երկրի խնդրի լուծման հանդեպ քաղաքականացված և միակողմանի մոտեցման ևս մեկ օրինակ է, հինգշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ բաժանմունքին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:
Բորոդավկինը փաստաթուղթն անվանել է անհավասարակշռված: Դրանում արյունահեղության համար մեղքը դրվում է բացառապես սիրիական իշխանությունների վրա:





