AM
1 Մարտ 2012 - 13:39 AMT

Ուկրաինան կարող է հանձնել Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մեջ կասկածյալին

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հարցում է ստացել ռուս գործընկերներից Ադամ Օսմաևին հանձնելու մասին, ում կասկածում են ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մասնակցության մեջ, հաղորդել է գերատեսչության մամլո ծառայության ղեկավար Յուրի Բոյչենկոն:

«Տվյալ պահին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հանձնարարել է Օդեսայի շրջանի դատախազությանն անցկացնել էքստրադիցիոն ստուգում»,- ասել է Բոյչենկոն: