Սուդանի զորքերը ներխուժել են Հարավային Սուդանի տարածք, 17 կմ խորոնալաով սահմանակից տարածք: Այդ մասին AFP գործակալությանն է հայտնել Հարավային Սուդանի տեղեկատվության նախարար Բարնաբա Մարիալ Բենջամինը:
Ըստ նրա, Սուդանի մարտական ինքնաթիռները ռմբակոծել են նավթային դաշտերն ու ջրի հորատանցքերը սահմանից 74 կմ հեռավորության վրա, հաղորդում է Lenta.ru-ն:
Ցամաքային զորքերը զավթել են Յունիթի գավառը, որը Հարավային Սուդանի նավթի արդյունահանման կենտրոնն է:





