Սիրիայի իշխանությունները մտադիր են արևմտյան լրագրողների դիերը տեղափոխել Դամասկոս փորձաքննության համար:
Սիրիայի իշխանությունները հայտնաբերել են երկու արևմտյան լրագրողների դիերը, որոնք զոհվել են Հոմսիռմբակոծության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով Ֆրանս Պրեսին: Լիազոր մարմինների ներկայացուցիչները, հսկայական ջանքեր գործադրելով, կարողացել են հինգշաբթի առավոտյան հայտնաբերել երկու լրագրողների՝ ամերիկացի Մերի Քոլվինի ու ֆրանսիացի Ռեմի Օշլիկի դիերը, որոնք հուղարկավորվել են Հոմսի Բաբա Ամր թաղամասում, որը վերահսկում են զինված ահաբկիչները»,-հայտնել է սիրիական Sana գործակալությունը, հղում անելով ԱԳՆ իրազեկ աղբյուրին:
Սիրիան մտադիր է հայտնաբերված մարմինները նույնականացնելու համար ԴՆԹ նմուշներ պահանջել համապատասխան երկրներից, այնուհետև մարմինները Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ կհանձնվեն Լեհաստանի դեսպանատանը, որը ներկայացնում է Սիրիայի տարածքում ԱՄՆ ու Ֆրանսիայի շահերը: Աղբյուրը սիրիական ԱԳՆ-ում հայնել է նաև, որ հայտնաբերվել է իսպանացի լրագրող Խավիեր Էսպինոսայի մարմինը, սակայն իսպանական El Mundo-ն հայտնել է, որ նա ողջ է և առողջ:





