Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին իր բլոգում հայտարարում է, որ ՎՏԲ բանկ 24 հայտնել է Իրանի դեսպանատան հաշիվներն արգելափակելու մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այսօր 15:00-ին դեսպանատան աշխատակիցը, որը պատասխանատու է բանկերի հետ աշխատանքի համար, գնացել է ՎՏԲ 24 բանկի բաժանմունք, որի հետ համագործակցում է դեսպանատունը: «Դեսպանատան անձնակազմը պետք է հաշիվներից հանի իր բոլոր գումարները մինչ ընթացիկ օրվա 18:00-ն, կամ հաշիվները կփակվեն»,-ավում է դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադիի բլոգում արված գրառման մեջ:
«Ես ստիպված էի անձամբ գնալ բանկ, այնտեղ ես պարզեցի, որ իմ քարտն անգելափակված է»,-ասվում է դեսպանի բլոգում:





