Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը մեղադրել է զարգացած երկրներին էժան փողերի «ցունամի» առաջացնելու մեջ, ինչը գզալի հարված է հասցնում զարգացող երկրներին: Այդ մասին հայտնում է AFP-ն: «Դրամը զանգվածային մուտք է գործում նաև Բրազիլիա՝ բերելով ազգային արժույթի զգալի աճի»,-ասել է Ռուսեֆը:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, բրազիլական ռեալը տարեսկզբից ամրապնդել է դիրքերը դոլարի նկատմամբ 9 տոկոսով: Միայն բազմակի արժութային ինտերվենցիան է թույլ տվել տեղի ԿԲ-ին փոխրաժեքը պահել մեկ դոլարի դիմաց 1,7 ռեալ մակարդակի վրա:
Բրազիլայի ֆինանսների նախարար Գվիդո Մանտեգան այդ առնչությամբ կրկնել է իր արտահայտությունը «արժութային պատերազմի» մասին, որը նա առաջին անգամ հայտնել է 2009թ.: Նա հավելել է, որ Բրազիլիան պաշտպանվելու է բոլոր հասանելի միջոցներով:





