ԻՀԿ առաջիկայում Սիրիա կուղարկի հատուկ խումբ, այսօր Բաքվում հայտնել է Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սուլեյման Շենսոյը:
«Առաջիկայում ԻՀԿ Սիրիա կուղարկի հատուկ խումբ, որը բաղկացած է լինելու երկրի Փորձագիտական խմբի անդամներից»,-ասել է լրագրողներին Շենսոյը: Նա մասնակցում է ադրբեջանական մայրաքաղաքում այսօր բացված «ԻՀԿ երկրներում փոփոխություններ և վերափոխումներ» թեմայով համաժողովին, հայտնում է Trend-ը:





