ՌԴ նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինը Սիրիայում բռնությունը դադարեցնելու և քաղաքական կարգավորում սկսելու հիմնական պայման է համարել Բաշար Ասադի ռեժիմին և նրա հակառակորդներին նույնանման պահանջներ առաջադրելը և հաստատել Արևմուտքի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ այդ նպատակին հասնելու համար: «Այս խնդիրը լուծելու համար չի կարելի անցնել զինված հակամարտության մի կողմը: Պետք է նայել երկուսի շահերին, ստիպել նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ, ստիպել դադարեցնել կրակը»,- ասել է ՌԴ վարչապետն արևմտյան լրագրողների հետ հանդիպմանը:





