AM
2 Մարտ 2012 - 09:43 AMT

Մեծ Բրիտանիա. 2014-ին մենք չենք հեռանա Աֆղանստանից

ԱՄՆ գլխավորությամբ հակաահաբեկչական կոալիցիայի հեռանալուց հետո Աֆղանստանը միայնակ չի մնա իր տնտեսական դժվարությունների հետ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հարցերով պետական նախարար Նիկ Հարվին:

Հարվին նախօրեին երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի մայրաքաղաք: «Մենք 2014-ին չենք հեռանա: Միջազգային հանրությունը մտադիր է օգնել Աֆղանստանին գալիք տարիներին»,- ասել է Հարվին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմանի հետ հանդիպման ժամանակ: